Ռուսական ՀՕՊ համակարգը 6 շրջաններում խոցել է ուկրաինական 18 ԱԹՍ․ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով ռուսական տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ հերթական ահաբեկչական հարձակումների մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է մարտի 4-ի առավոտյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայության պաշտոնական էջում, հայտնում է EADaily-ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է 18 ուկրաինական անօդաչու թռչող սարք», – ասված Է զեկույցում:
ՊՆ-ում պարզաբանել են, որ 10 ԱԹՍ խոցվել է Ռոստովի մարզի տարածքում, երեքը՝ Վորոնեժի մարզի տարածքում, երկուսըէ՝ Սամարայի մարզի տարածքում և մեկական՝ Կուրսկի, Բելգորոդի և Աստրախանի մարզերի տարածքներում։