Ռուզաննա Վարդերեսյանը ընտրվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի լավագույն լուսաբանման հեղինակ

Զինվորի տան լրատվության և հանրային կապերի բաժնի ղեկավար Ռուզաննա Վարդերեսյանը ընտրվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի լավագույն լուսաբանման հեղինակ ?
Կարևորելով և խրախուսելով զանգվածային լրատվամիջոցների դերը հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառման գործում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կողմից այսօր հուշադրամով են պարգևատրվել ոլորտը 2021թ․ ընթացքում լավագույնը լուսաբանած լրագրողները։
Ըստ այդմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի լավագույն լուսաբանման հեղինակներ են ընտրվել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի լրատվության և հանրային կապերի բաժնի ղեկավար Ռուզաննա Վարդերեսյանն ու Հանրային ռադիոյի լրագրող Աննա Հարությունյանը։
Շնորհավորում ենք մեր Ռուզաննային՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Սպասում ենք մեր տղաների հաջողությունների մասին պատմող հերթական ռեպորտաժներին ?
Հաղթող տեսանյութի հղումը՝ մեկնաբանությունում
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )