Ռուբիոն Լավրովի հետ զրույցում վերահաստատել է Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու Թրամփի տրամադրվածությունը. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր զրուցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ ի զարգացումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այս շաբաթվա սկզբին ունեցած զրույցի, հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը։

«Պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Թրամփի տրամադրվածությունն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար ուղիներ գտնելու հարցում։ Բացի դրանից, նրանք քննարկել են մի շարք այլ երկկողմ հարցերի շուրջ հնարավոր համատեղ աշխատանքի հնարավորությունը»,- ասված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաստատել էր Ռուբիոյի ու Լավրովի հեռախոսազրույցների փաստը։

Share This