Ռուբեն Վարդանյանը մեր հայրենակիցն, է և ամեն ինչ պետք է արվի, որ նա վերադառնա. Ալեն Սիմոնյան

Ռուբեն Վարդանյանի գործուղված լինելու-չլինելու փաստը չի փոխում այն հանգամանքը, որ ինքը մեր հայրենակիցն է և ամեն ինչ պետք է արվի, որ ինքը վերադառնա, եթե նույնիսկ ինքը ինչ-որ տեղից գործուղվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետք է հասկանալ, թե «ով է գործուղել» Ռուբեն Վարդանյանին Արցախ։

«Ես ներողություն եմ խնդրում, իսկ ձեզ թվում է ինչ-որ մեկի, ինչ-որ տեղ տեղաշարժվելը Ադրբեջանի համար պետք է հայկական մամուլի կամ ինչ-որ մեկի հայտարարության հիմա՞ն վրա լինի, իրենք չգիտե՞ն, ինչ-որ մեկը գործուղվե՞լ է, թե՞ չի գործուղվել։ Այսինքն, եթե գաղափար կա ինչ-որ մեկին վերադարձնել, ինչ-որ առևտուր անել՝ ոչ մեկ չի նայում՝ այդ տալուն, չտալուն»,– ասաց Սիմոնյանը։

Share This