Ռոբերտ Քոչարյանը <<Իզմիրլյան>> բժշկական կենտրոնում է
Դեկտեմբերի 12-ին Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական պլանային բուժզննում է անցել Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Զննման արդյունքներով որոշվել է առաջիկա օրերին շարունակել Նախագահ Քոչարյանի ռեաբիլիտացիան ստացիոնար պայմաններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը:
