Ռեփից դեպի Պրեմիեր լիգա. Սնուփ Դոգի ֆուտբոլային երազանքը

Աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը հայտարարել է Չեմպիոնշիփում հանդես եկող ուելսյան «Սուոնսի Սիթիում» իր հավակնոտ ծրագրերի մասին։ 54-ամյա արտիստը, ով նախորդ տարվա հուլիսին ձեռք էր բերել ակումբի բաժնետոմսերի մի մասը՝ դառնալով համասեփականատեր, նպատակ ունի թիմը վերադարձնել Պրեմիեր լիգա։

BBC Sport-ի փոխանցմամբ՝ ամերիկացի աստղը ցանկանում է մեծացնել ակումբի եկամուտներն ու ճանաչելիությունը։

«Մենք ցանկանում ենք «Սուոնսիին» տեսնել Պրեմիեր լիգայում, իսկ դրա համար գումար է անհրաժեշտ. սա է ժամանակակից ֆուտբոլի իրականությունը։ Ես մտադիր եմ ներգրավել հովանավորչական պայմանագրեր և ապահովել այնպիսի գովազդային արշավներ, որոնք ակումբը կդարձնեն համաշխարհային անուն»,- նշել է ռեփերը Wales Online-ին տված հարցազրույցում։

Աստղային համասեփականատերերը «Սուոնսին» դառնում է հայտնի դեմքերի կենտրոնացման կետ։

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Լուկա Մոդրիչը նախագծին միացել էր դեռ նախորդ ապրիլին՝ դառնալով առաջին աստղային ներդրողը։

Դեկտեմբերին նրանց է միացել ամերիկացի միլիարդատեր գործարար Մարթա Ստյուարտը, ով Սուրբ Ծննդից առաջ արդեն հասցրել է ներկա գտնվել «Ռեքսհեմի» դեմ խաղին։

Ե՞րբ կժամանի Սնուփ Դոգը Թեև ռեփերը դեռևս ներկա չի գտնվել «կարապների» հանդիպումներին, նրա որդին՝ Քորդել Բրոդուսը, օգոստոսին «Ուոթֆորդի» դեմ խաղին հետևել է պատվավոր հյուրերի օթյակից։ Սնուփ Դոգը խոստացել է անձամբ այցելել ընթացիկ մրցաշրջանում.

«Ես իսկապես ուզում եմ հանդիպել երկրպագուների հետ։ Նրանք կրքոտ են ու անկեղծ, և ես ուզում եմ լսել նրանց կարծիքը, երբ լինեմ Սուոնսիում։ Ֆուտբոլային թիմում ներդրում կատարելը տարիների երազանք էր, ուղղակի սպասում էի ճիշտ հնարավորությանը»։

Ակումբի ամերիկացի սեփականատերերը վստահ են, որ կառավարման խորհրդում համաշխարհային աստղերի ներգրավումը կբարձրացնի ակումբի հեղինակությունը և կապահովի ֆինանսական աճ

Share This