ՌԵՒԱԶՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է WIZZAIR-ՈՎ ՄԱՔՐԵԼ ԻՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ հայտնի դարձավ, որ WizzAir ավիաընկերությունը բազավորվում է Հայաստանում և մի քանի նոր ուղղություններ է բացում։ Այս լուրը մեծ ոգևորություն առաջացրեց սոցիալական ցանցերում, և դրա հետ կապ ունեցող կամ չունեցող յուրաքանչյուր ոք փորձեց այս լուրի PR-ը «քաշել» իր վրա՝ այդ թվում տարբեր պաշտոնյաներ։

Սակայն ամենից զավեշտալին այն էր, որ այս ամենը իրեն վերագրելու և իր տապալումները մաքրելու փորձ արեց նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տխրահռչակ նախկին ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

Ռևազյանը երևի այն բացառիկ պաշտոնյաներից է, ում հետ նույնիսկ սեփական կառավարությունն է փորձում որևէ կերպ չասոցացվել՝ ոլորտի կործանման պատասխանատվությունը չկիսելու համար։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ կառավարության և ավիացիոն ոլորտի մասնագիտական շրջանակների կարծիքներն այստեղ համընկնում են։

Ռևազյանը այն բացառիկ նախկին պաշտոնյաներից է, որի դեպքում նույնիսկ կառավարական շրջանակներն ընդունում են, որ նրա նշանակումը իրենց ամենամեծ կադրային սխալներից է եղել։ Հենց սա էր պատճառը, որ Ռևազյանին հեռացրին, և նույնիսկ հասարակ մի խորհրդականի պաշտոն չտվեցին, որպեսզի նրա բացթողումների համար չպահանջվի «պատասխան տալ», երբ գա ժամանակը։

Իսկ Ռևազյանը փորձում է ամեն կերպ մաքրել իր հեղինակությունը՝ իրեն վերագրելով բաներ, որոնց հետ այնքան կապ ունի, որքան մեր ընթերցողներից ցանկացածը։

 

Share This