Ռեկտորները կդառնան իշխող վարչակազմի հնազանդ կամակատներ, որը կսահամանափակի բուհի ինքնակառավարման իրավունքը․ Գագիկ Հակոբյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախագծը, որը կառավարության որոշմաբ հապճեպ կարգով ուղարկվել է Ազգային ժողով, բազում մտահոգությունների առիթ է տվել բուհերի դասախոսներին և ուսանողներին։ ԵՊԲՀ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, Ռուսաստանի Դաշնության Բժշկա-Տեխնիկական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, Ակադեմիայի Հայասատանի մասնաճյուղի գիտական ղեկավար, Միջազգային Ստոմատոլոգիական Ակադեմիայի անդամ, Դիմածոնտայաին Վիրաբույժների Եվրոպական Ասոցիացիայի անդամ, ՀՍԱ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի սեկցիայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գագիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել ՀՀ կառավարությանը հետ կանչել խնդրահարույց նախագիծը և սկսել ոլորտի զարգացման հայեցակարգերի շուրջ հետագա քննարկումներ՝ ներգրավելով բուհերի ներկայացուցիչների, կրթության կազմակերպիչների և իրավաբանների, ուսանողական խորհրդի ներկայացուցիչների, հասարական կազմակերպությունների ներկայացուցիչների: Անդրադառնալով խնդրահարույց դրույթներին Գագիկ Հակոբյանը մշել է, որ ներկա քաղաքական տնտեսական ճգնաժամի պայմաններում առանց վերջնական քննարկումների, այս օրենքը հրատապ ընդունելու անհրաժեշտություն չունի։ Նախագիծը խնդրահարույց է բուհական ինքնավարության տեսանկյունից, քանի որ Կառավարման խորհուրդների անդամների ուղիղ կեսը նշանակվելու է ԿԳՄՍ նախարարի կողմից։ Հատկապես մտահոգիչ է օրենքի նախագծի այն դրույթը, որով բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմի համար տարիքային սահմանափակումներ են նախատեսվում: Օրենքի այս դրույթի կիրառման դեպքում ոչ միայն կխաթարվի բուհերի գիտա-մանկավարժական գործունեությունը, այլև կբերի բուհերի գիտական հետազոտական աշխատանքների կազմալուծմանը, ասպիրանտների և ատենախոսական աշխատանքների հետագա սահամանափակմանը, քանի որ հինականում այդ աշխատանքները ղեկավարում են տարիքով փորձառու պրոֆեսորները: Այս խնդրահարույց օրենքի նախագծի մեկ այլ դրութ, որը վերաբերվում է բժշկական կլինիկական կրթության վարչական և կառավարչական պաշտոնների համատեղման (կլինիկայի ղեկավար և տվյալ մասնագիտության ամբիոնի վարիչ) բացառմանը, կբերի կլինիկական կրթության, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի վատթարացմանը, գրել է Գագիկ Հակոբյանը։ Պրոֆեսորն ընդգծել է նաև, որ այս դեպքում ռեկտորները կդառնան իշխող վարչակազմի հնազանդ կամակատներ, որը կսահամանափակի բուհի ինքնակառավարման իրավունքը, հակասելով ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետին, որը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատություն»: Օրենքի որոշ դրույթներ, մասնավորապես կապված ռոտացիոն համակարգի հետ նաև վտանգում է բուհի ուսանողների շահերը։ Այս հարցին անդրադարձել է նաև ԵՊՀ ուսանողական խորհուրդը։ Նշելով, որ վերոնշյալ նախագծով էապես սահմանափակվում է բուհի գլխավոր շահառուի՝ ուսանողի մասնակցությունը բուհական կառավարմանը, կրկին կոչ է արվում ՀՀ կառավարությանը հետ կանչել խնդրահարույց նախագիծը և սկսել ոլորտի զարգացման հայեցակարգերի շուրջ աշխատանք։ Ըստ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի, արդեն մեկ տարի է այս օրենքի նախագիծը շահառուների կողմից ստանում է միայն բացասական գնահատական։ Չկա գեթ մեկ շահառու կառույց, որը դրական գնահատական է տվել այս խնդրահարույց օրենքի նախագծին, իսկ կառավարությունը, չըմդունելով ոչ մի փոփոխության առաջարկ, այն ներառում է չզեկուցվող հարցերի շարքում և առանց քննարկման ուղարկում Ազգային ժողով, որ օր առաջ հաստատվի։ Արդեն չգիտեմ ինչպես որակեմ նման գործելաոճը, գրել է Դավիթ Ափոյանը։ ԵՊՀ գիտական խորհուրդը փետրվարի 22-ին տարածած հայտարարության մեջ նշել է, որ առանց բարձրագույն կրթության և գիտության զարգացման հայեցակարգի` ոլորտը կարգավորող օրենքի նոր նախագիծը չի կարող ողջամիտ լինել։ Օրենքի նախագիծը քննարկումների ընթացքում բացասական է գնահատվել և՛ ակադեմիական հանրության, և՛ ուսանողների կողմից, իսկ վերջին օրերին դրա խնդրահարույց կողմերին է անդրադարձել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:                                                                                                                                                            Սյուզան Ղազարյան
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )