ՌԴ ՊՆ-ն մեղադրել է Ուկրաինայի զինված ուժերին Սուջայի գիշերօթիկ դպրոցին հարված հասցնելու մեջ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ուկրաինայի զինված ուժերին Սուջա քաղաքի գիշերօթիկ դպրոցին հարված հասցնելու մեջ։

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, փետրվարի 1-ին ուկրաինական զինուժը թիրախային հրթիռային հարված է հասցրել Սուջա քաղաքի գիշերօթիկ դպրոցի վրա։

«Սումիի շրջանից հակառակորդի հրթիռների արձակումն արձանագրվել է ռուսաստանյան հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

Այս սադրանքը նպատակ ունի շեղել համաշխարհային հասարակական կարծիքը Կիևի ռեժիմի վայրագություններից, որոնք իրականացվել են Կուրսկի շրջանի Ռուսկոյե Պորեչնոյե գյուղում»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

Share This