ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ռուսական զորքերը Զապորոժիայի շրջանի Ստեպնոգորսկի ուղղությամբ գտնվող Պյատիխատկի գյուղից դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները։ Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Հասարակական պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ռոգովը։
Նրա խոսքով՝ այս պահին գյուղում ընթանում է Ուկրաինայի զինված ուժերի մաքրման գործողություն։
Նախաձեռնությունը ռուսական ստորաբաժանումների ձեռքում է, ուկրաինական զորքերը շարժվել են դեպի հյուսիս՝ Լոբկովոե և Ստեպովոե գյուղերի ուղղությամբ, հավելել է Ռոգովը։
Նախօրեին Ռոգովը հայտնել էր, որ ռուսական զորքերը Օրեխովի ուղղությամբ Շչերբակի գյուղի մոտ գրավել են Ուկրաինայի զինված ուժերի երկու խոշոր հենակետեր։