ՌԴ–ում ոստիկանությունն իրավունք կունենա ստուգել միգրանտներին առանց հրամանաթղթի

Մարտի 5-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնեն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վերահսկողության նոր կանոններ։ Օրենսդրության փոփոխությունների համաձայն՝ ոստիկանության աշխատակիցները կկարողանան մուտք գործել բնակելի տարածքներ, որտեղ գտնվում են արտաքսման ենթակա միգրանտները, հաղորդում է avesta–ն:

Բացի այդ, Ռուսաստանի իրավապահ մարմիններին հասանելի կլինեն միգրանտների ստուգման համար անհրաժեշտ տեղեկատվությունն ու փաստաթղթերը, ներառյալ բանկային հաշիվների և դրանց օգտագործման տվյալները: Այս միջոցառումներն ուղղված են միգրացիոն օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը: Նոր կանոնակարգերը նախատեսում են նաև էլեկտրոնային սարքերի և տեխնոլոգիաների օգտագործում՝ երկրում անօրինական կերպով գտնվող մարդկանց հետևելու համար:

Ոստիկանությունը կկարողանա օգտագործել բջջային հեռախոսների, գեոլոկացիայի և դեմքի ճանաչման համակարգերի տվյալները։

Միգրացիոն օրենսդրությունը խախտողների համար սահմանվել են իրավունքների սահմանափակումներ և ուժեղացված վերահսկողություն։

Share This