ՌԴ-ն Ուկրաինայում քիմիական զենք է կիրառել․ Reuters

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի շրջանակներում քննարկում է Ուկրաինայում քիմիական զենքի կիրառմանը մասնակից անձանց նկատմամբ սահմանափակումներ մտցնելու հարցը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Եվրահանձնաժողովի առաջարկությունում հիշատակվել է 15 իրավաբանական և ֆիզիկական անձանց ցանկը, որոնք կապված են Ռուսաստանի կողմից հիբրիդային սպառնալիքների հետ, ինչպես նաև այն անձանց, որոնք կասկածվում են Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մեջ:
Զուգահեռ քննարկվել է միջոցառումների Երրորդ համալիրը, որը պատժամիջոցների ցանկում կավելացնի 25 իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք կասկածվում են Մարդու իրավունքների խախտման մեջ: Reuters-ի աղբյուրները հայտնում են նաև, որ ԵՄ-ն կարող է ցուցակում ներառել ռուսական «Սուրգուտնեֆտեգազ» նավթային ընկերությունը, որի նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել հունվարին՝ Ռուսաստանի էներգետիկ առևտրի դեմ լայնածավալ միջոցառումների շրջանակներում: