ՌԴ-ն կրկին ուկրաինական անօդաչուների թիրախում․ իրավիճակը՝ երկրում
Մարտի 13-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի վեց շրջանների վրա խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 77 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ զինվորականները 30 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բրյանսկի շրջանի, 25՝ Կալուգայի շրջանի վրա։
Վեց անօդաչու թռչող սարք են խոցել Կուրսկի և Վորոնեժի շրջաններում, ևս հինգը՝ Ռոստովի և Բելգորոդի շրջաններում։
Մարտի 11-ի գիշերը Ռուսաստանը կրել է 2022 թվականից ի վեր ամենազանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակումներից մեկը։ Ռուսաստանի 10 շրջաններում ոչնչացվել է 343 անօդաչու թռչող սարք, որոնցից 91-ը խոցվել են Մոսկվային մոտենալիս։