ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում
Փետրվարի լույս 17-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի շրջանների վրա խոցել և ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 90 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ամենամեծ թվով անօդաչու սարքերը՝ 38-ը, խփվել են Ազովի ծովի ջրերի վրա։
Կրասնոդարի երկրամասում ոչնչացվել է 24 անօդաչու թռչող սարք, Ղրիմի Հանրապետության՝ 15, Սև ծովում՝ 7։
Երկու անօդաչու թռչող սարք են խոցել Կուրսկի և Ռոստովի շրջաններում, մեկը՝ Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում։
Բացի այդ, ռուս զինվորականները Ազովի ծովի ջրերի վրա ոչնչացրել են Neptune-MD կառավարվող հրթիռը։