ՌԴ–ի ռազմական ներուժը զսպելու փորձ է․ Պեսկովը՝ Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի բացման մասին
Լեհաստանի տարածքում ամերիկյան Aegis հակահրթիռային պաշտպանության բազայի բացումը Ռուսաստանի Դաշնության ռազմական ներուժը զսպելու փորձ է, կարծում է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները։
Քաղաքական գործիչը նշել է, որ Վաշինգտոնը ձգտում է զարգացնել իր ռազմական ենթակառուցվածքը, որը գտնվում է Եվրոպայում՝ ավելի մոտ Ռուսաստանի սահմաններին։
Լեհաստանում հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության ներուժը մեծացնելու ՆԱՏՕ-ի մտադրության մասին հայտնի է դարձել դեռևս հուլիսին։ Aegis Ashore համակարգը, որը կառուցվել է Միացյալ Նահանգների կողմից, տեղակայված է Ռեջիկովո քաղաքում: Միաժամանակ, բազայի շինարարությունը սկսվել է 2016 թվականին և ԱՄՆ-ն, բաց աղբյուրների տվյալների համաձայն, ծախսել է 850 միլիոն դոլար։ Օբյեկտը գործառնական պատրաստության է հասել 2023 թվականի դեկտեմբերին, որից հետո այն փոխանցվել է Հյուսիսատլանտյան դաշինքին։