Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ Բալաշիխայում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել սպանության և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր տնօրինության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը։ Ըստ քննիչների՝ պայթյունը տեղի է ունեցել, երբ գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարքը՝ լցված բեկորներով։
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գեներալ Մոսկալիկի սպանությունը կազմակերպած Իգնատ Կուզինին (տեսանյութ, լուսանկար)
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ահաբեկչական հարձակման կասկածանքով ձերբակալել են ուկրաինական հետախուզության գործակալ Իգնատ Կուզինին՝ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի սպանության համար, հայտնում է Քննչական կոմիտեն։
Հետախուզական ծառայության տվյալներով՝ նա մեքենայի մեջ ռումբ է տեղադրել, որը պայթել է և սպանել գեներալին։ Կայանված մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը գործի է դրվել Ուկրաինայի տարածքից, երբ Մոսկալիկը դուրս է եկել շենքից, հայտնել է ԱԴԾ-ն։