ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Սիմֆերոպոլի և Ղրիմի միտրոպոլիտ Տիխոնի դեմ մահափորձը
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն կանխել է Սիմֆերոպոլի և Ղրիմի միտրոպոլիտ Տիխոնի դեմ մահափորձը, հայտնում է News.ru-ն:
Մոսկվայում բերման են ենթարկվել ռուսի և ուկրաինացու, որոնց անցյալ տարի հավաքագրել էր ուկրաինական հետախուզությունը։ Նրանք ծրագրում էին ահաբեկչություն իրականացնել միտրոպոլիտի՝ ՌԴ մայրաքաղաքում գտնվելու ժամանակ։ Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ռումբ և ուկրաինական անձնագրեր՝ կեղծ տվյալներով։
Ահաբեկչությունն իրագործելուց հետո կասկածյալները ծրագրել էին հեռանալ Ռուսաստանից՝ օգտագործելով կեղծ անձնագրեր։ Ձերբակալվածները խոստովանական ցուցմունք են տվել: Նրանք ձերբակալվել են։