Ռադայում հայտարարել են ուկրաինական հակամարտության փաստացի ավարտի մասին

Ուկրաինայի Գերագույն Ռադայի ժողովրդական պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին հայտարարել է հակամարտության փաստացի ավարտի մասին: Այս մասին նա գրել Է Telegram-ի իր ալիքում։

«Փաստորեն, պատերազմն ավարտվել է։ Զինադադարից հետո մարտական գործողություններին վերադառնալն իրատեսական չէ։ Բոլորը չափազանց հոգնած են»,- հայտարարել է պատգամավորը։

Այսպես է նա մեկնաբանել Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների արդյունքները:

Նրա խոսքով՝ հրադադարի շնորհիվ Ուկրաինան չի կարողանա վերադառնալ հակամարտությանը։

Share This