Պուտին անդրադարձել է Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցություններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ բարձր է գնահատում Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյունքը։
Նա նշել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն առաջին քայլերն են արել համագործակցության ուղղությամբ Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում և Պաղեստինում:
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության մեջ միջնորդներ պետք չեն»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Պուտինն ասել է, որ ամերիկյան կողմից բանակցություններում եղել են «բոլորովին այլ մարդիկ»՝ առանց կողմնակալության և դատողությունների։
ՌԴ ղեկավարը դժվարացել է ասել, թե որքան ժամանակ կպահանջվի ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար։