Պուտինի և Թրամփի առաջին հանդիպումը առանձնահատուկ նշանակություն կունենա․ Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջին պոտենցիալ հանդիպումը ներկա պայմաններում առանձնահատուկ նշանակություն է ստանում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ներկա պայմաններում երկու պետությունների ղեկավարների առաջին պոտենցիալ շփման մասին, ապա, իհարկե, այս հանդիպումն առանձնահատուկ նշանակություն է ստանում»,- ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Պուտինի և Թրամփի զրույցը հզոր ազդանշան է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն խնդիրները կլուծեն երկխոսության միջոցով և կխոսեն «խաղաղության, ոչ թե պատերազմի մասին»

Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Ռուսաստան գալ ցանկացած պահի, երբ նրա այցը համաձայնեցվի։

Լրագրող Զարուբինի հարցին՝ հնարավո՞ր է Թրամփը գա ՌԴ, Պեսկովը պատասխանել է՝ իհարկե:

Share This