Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպի իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ասվել է  «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվում է «Россия 1» հեռուստաալիքով ամեն կիրակի, տեղեկացնում է  РИА Новости-ն։

Հաղորդման մի հատված, որը նվիրված է նախագահի առաջիկա շաբաթվա գրաֆիկին, իր Telegram ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։

«Պուտինն ու Լուկաշենկոն այս շաբաթ նոր հանդիպում կունենան», – ասվում է հաղորդման մեջ։

Բացի այդ, առաջիկա շաբաթվա ընթացքում նախագահը մասնակցելու է Հաղթանակի օրվան նվիրված ռուսաստանյան «Գիտելիք» ընկերության կրթական մարաթոնին։

Share This