Պուտինը Սանդուին շնորհավորել է Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մայա Սանդուին շնորհավորել է Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամը, գրում ՏԱՍՍ գործակալությունը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սանդուին Մոլդովայի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ», – հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հուսով եմ՝ ձեր գործունեությունը երկրի ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների կառուցողական զարգացմանը։ Սա, անկասկած, կհամապատասխանի Ռուսաստանի ու Մոլդովայի ժողովուրդների բուն շահերին», – ընդգծել է ՌԴ նախագահը հեռագրում՝ նորընտիր նախագահին մաղթելով նաև հաջողություն, քաջառողջություն և բարեկեցություն։

Հիշեցնենք, որ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի 100% արձանագրությունների մշակումից հետո հայտարարել է հաղթողի անունը: Հաղթել է Գործողության ու համերաշխության եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն՝ հավաքելով ձայների 57,75%-ը, մինչդեռ գործող նախագահ Իգոր Դոդոնը ստացել է 42,25%:

Հայտնի է, որ Մայա Սանդուին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է երկրի վարչապետ Իոն Կիկուն` նրան մաղթելով ուժ և եռանդ:Սանդուին շնորհավորել է նաև երկրի գործող նախագահ Իգոր Դոդոնը, սակայն միևնույն ժամանակ հայտարարել է նաև, որ մտադիր է վիճարկել նախագահական ընտրություններում Գործողության ու համերաշխության եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուի հաղթանակը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )