Պուտինը նոր պայման է առաջադրել Ուկրաինայի հարցով բանակցություններում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր պայման է առաջադրել Ուկրաինայի հարցով բանակցություններում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով ՝ Ռուսաստանի ղեկավարը պնդում է, որ անձամբ ընտրի այն երկրները, որոնք Ուկրաինայում խաղաղապահ զորախմբի մաս են կազմելու:
Մասնավորապես, Ռուսաստանի իշխանությունները չեն առարկում, որ խաղաղապահներին ուղարկի Չինաստանը կամ այլ «չեզոք» պետություններ։
Նշվում է, որ եվրոպացի խաղաղապահների մասնակցությունը Ռուսաստանի համար անընդունելի է: