Պուտինը ծաղրում է Թրամփին. Լեհաստանի ԱԳՆ

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին պնդում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «ծաղրում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։

Սիկորսկին հույս ուներ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը կտեսնեն, որ Պուտինը «ծիծաղում է իրենց բարի կամքի վրա»: Նա այսպես է մեկնաբանել ռուսական ԶՈւ-ի հարձակումը ուկրաինական Սումիի վրա։

Լեհաստանի արտգործնախարարը նշել է, որ Ուկրաինան ավելի քան մեկ ամիս առաջ համաձայնել է զինադադարին։

«Հուսով եմ, որ նախագահ Թրամփը և ԱՄՆ վարչակազմը կտեսնեն, որ Ռուսաստանի ղեկավարը ծաղրում է իրենց բարի կամքը, և ես հույս ունեմ, որ ճիշտ որոշումներ կընդունվեն»,- ասել է Սիկորսկին։

Share This