Պուտինը խոսել է թոռների հետ շփման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը խիստ չէ իր թոռների հետ։
«Ոչ», – պատասխանել է Պուտինը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի հարցին, թե արդյոք նա խիստ է իր թոռների հետ։
Պուտինը նաև ասել է, որ իր թոռները կարող են անսպասելիորեն այցելել իրեն Կրեմլում։
«Բայց նրանք դեռ հասկանում են, որ ես «նան–սթոփ» գրաֆիկ ունեմ․ նրանք ամեն դեպքում փորձում են նախապես զգուշացնել ինձ, հարցնել, թե երբ կունենամ իրենց տեսնելու ժամանակ», – ասել է Պուտինը։