Պուտինը թույլատրել է Ամարյան եղբայրներին Goldman Sachs-ից գնել ռուսական մի շարք ընկերությունների բաժնետոմսերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Բալչուգ Կապիտալ» ՓԲԸ-ի սեփականատերեր Վարդան և Դավիթ Ամարյան եղբայրներին թույլատրել է ամերիկյան Goldman Sachs բանկային խմբից գնել «Գազպրոմի», «Ռոսնեֆտի» և ռուսական այլ ընկերությունների բաժնետոմսերը:

Ցուցակում են նաև «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ», /մՆովատեկ», «Սուրգուտնեֆտեգազ», «Տատնեֆտ», «Լուկօյլա», ՆԼՄԿ, «Ռոստելեկոմ» ընկերությունները:

«Բալչուգ Կապիտալ»-ի գլխամասային գրասենյակը գտնվում  Երևանում: Հիմնադրամի կառավարման ներքո գտնվում են ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվներ:

Նշենք , որ Դավիթ Ամարյանը նախկինում մի քանի տարի աշխատել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունում:

Goldman Sachs-ը աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկն է: 2022 թվականի մարտին Ուկրաինայում իր գործունեությունը սկսելուց հետո, բանկը դադարեցրել է իր գործունեությունը ՌԴ-ում ։ 

Share This