Պուտինը «բացել է փակագծերը»

Ռուսաստանը բազմիցս տեղեկացրել է իսրայելական կողմին միջուկային զենք ստանալու Իրանի ծրագրերի բացակայության մասին: Այս մասին Sky News Arabia-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանը բազմիցս տեղեկացրել է Իսրայելին միջուկային զենք ստանալու Իրանի ծրագրերի բացակայության մասին: Իսկ եթե իսրայելական կողմն այդ կապակցությամբ ինչ-որ մտավախություններ ունի, ապա դրանք պետք է լուծվեն», – նշել է պետության ղեկավարը։
Պուտինի կարծիքով՝ Իրանը իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաներ մշակել խաղաղ նպատակներով։ Նախագահը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Թեհրանին այդ ուղղության զարգացման գործում: