Պուտինը բարձր է գնահատել մայիսի 8-ի բանակցությունների արդյունքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայում կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ հրաժեշտ տալով հյուրերին, ասել է, որ մայիսի 8-ը շատ լավ է անցել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահը անձամբ ճանապարհել է պատվավոր հյուրերին, այդ թվում՝ Բրազիլիայի ղեկավար Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային։ Պուտինը գրկել է իր բրազիլացի գործընկերոջը հրաժեշտի ժամանակ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինը, հրաժեշտ տալով Պուտինին, նշել է, որ Կրեմլում հանդիպումը շատ լավ է անցել։
«Շնորհակալություն, օրը շատ լավ անցավ՝ շատ իրադարձություններով լի», – պատասխանել է Պուտինը իր չինացի գործընկերոջը։