Պորտուգալիայի նախագահը հրամանագիր է ստորագրել խորհրդարանը ցրելու մասին
Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան հրամանագիր է ստորագրել խորհրդարանը ցրելու մասին։
Մարտի 11-ին Պորտուգալիայի խորհրդարանը պաշտոնանկ էր արել վարչապետ Լուիս Մոնտենեգրուին գլխավորած աջ կենտրոնամետ կառավարությանը, որը սկանդալի մեջ էր հայտնվել շահերի բախման պատճառով։
Ճգնաժամի կենտրոնում վարչապետի ընտանիքին պատկանող խորհրդատվական ընկերությունն է։ Այն պայմանագրեր է կնքել մասնավոր ընկերությունների հետ, որոնք, ընդդիմության կարծիքով, հարստացրել են Մոնտենեգրուին: Վարչապետը հերքում է շահերի ցանկացած բախում։