ՊՆ-ն պետք է ուսումնասիրի օտարերկրյա փորձը, ես նոր հեծանիվ չեմ հայտնագործել
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մշակած օրենքի նախագիծը, ըստ որի՝ 18-27 տարեկան երիտասարդները, որոնք չեն ցանկանում երկու տարի ծառայել Հայոց բանակում, կկարողանան վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս արագացված ընթացակարգով ծառայություն անցնել ու ստանալ պահեստազորային գրքույկ, շատերն անընդունելի են համարում:
Սարգսյանը, որը այսօր վարչապետ Փաշինյանի հետ ներկա էր Արարատի մարզի Ռանչպար համայնք նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ախագծի մտահղացման պատճառը արտերկրում բնակվող հայերի՝ ծառայելու ցանկությունն է եղել Հայաստանում։