Պետք չէր դատախազին վերևում նստեցնել․ սովետի դատավարություն չէր․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Պետք չէր դատախազին վերևում նստացնել, որովհետև ինձ մոտ տպավորություն էր, թե սովետական դատավարություն է. ներքևում ամբաստանյալներն են, իսկ վերևում դատախազն ու դատավորը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով վերջերս ԱԺ–ում տեղի ունեցած լսումների ժամանակ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպում Անդրանիկ Քոչարյանի դերակատարության մասին։
«Ես չեմ կարծում, որ Աննա Վարդապետյանին որպես կին էին այնտեղ նստացրել։ Նա ՀՀ դատախազն է, ոչ թե կին։ Հիմա ես տենց բան ասեի, ինձ հնարավոր բոլոր պիտակները կկպցնեիք»,–հավելեց Ալեն Սիմոնյանը։
Խոսելով այն մասին, թե ինչ կարող էր անել այդ պարագայում Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ նախագահն ասաց.
«Ես կարծում եմ, որ իմ փորձառությունը՝ թե՛ կոնֆլիկտներ հրահրելու, թե՛ հարթելու գործում շատ ավելի մեծ է, և կարծում եմ, որ այդ իրավիճակում ավելի ճիշտ կվարվեի։ Բայց դա չի նշանակում, որ ես որևէ մեկին քննադատում եմ։ Պարոն Քոչարյանը մեծ փորձ ունեցող քաղաքական գործիչ է, և չի կարելի իմ ասածը դիտարկել որպես քննադատություն նրա անձի վերաբերյալ։ Ես ընդհանուր երևույթի, ներկաների պահվածքի վերաբերյալ վերապահումներ ունեմ։ Պետք չէր բերել, հասցնել այդ իրավիճակին»։