Պետդումայի նախագահը բացատրել է՝ Զելենսկիին, Մակրոնին ու Սթարմերին «ինչու է անհրաժեշտ» Ուկրաինայում հակամարտությունը

Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկիին և Էմանուել Մակրոնին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերին և Դոնալդ Տուսկին Ուկրաինայում հակամարտությունը պետք է իրենց անձնական իշխանությունը պահպանելու համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Անձնական իշխանությունը պահպանելու համար Մակրոնին, Սթարմերին, Զելենսկիին, Տուսկին Ուկրաինայում պատերազմ է պետք եվրոպական երկրների անվտանգության ապահովման պատրվակով։ Բայց իրականում իրենք իրենց են պաշտպանում։ Դա վերաբերում է նաև Եվրամիության կառույցներին»,- գրել է Վոլոդինը։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով խոսում է Եվրոպան վերազինելու ծրագրերի մասին և որոշել է հայտարարել դրա ռազմականացման մասին, մտածում է ոչ թե հետևանքների, այլ սեփական իշխանությունը պահպանելու մասին։

Պետդումայի նախագահը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը լուրջ տուրբուլենտության, պառակտման և ընտրության շրջան է ապրում։ «Մոտ ապագան ցույց կտա՝ ի վիճակի է արդյոք Եվրոպան ճիշտ որոշում կայացնել՝ ելնելով ժողովրդի շահերից»,-վստահ է Վոլոդինը։

Share This