Պետբյուջեից 65 միլիոն դրամ կարիքավորներին օգնելու, 65 միլիոն էլ՝ պաշտոնյաներին պարգևատրելու համար. Ոսկան Սարգսյան

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2025թվականի պետական բյուջեով որքա՞ն գումար է նախատեսված Տավուշի մարզպետարանի միջոցով մարզի անապահով ընտանիքներին դրամական  աջակցություն տրամադրելու  համար։

Մարզպետարանից  պատասխանել են․

«ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի պահպանման ծախսերի նախահաշվով նշված հոդվածով նախատեսված է 67547,0 հազար դրա»:

Հավելեմ, որ 2025թվականի պետբյուջեով 65 միլիոն դրամ է նախատեսված Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներին պարգևատրելու համար։ Թե նրանք ինչ նվաճումների,արդյունքների համար են պարգևատրվում, հայտնի չէ»։

Share This