Պեսկովն անդրադարձել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցին

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները տեղի են ունենում տարբեր ուղիներով։ Անդրադառնալով Պուտին-Թրամփ հնարավոր զրույցին՝ ռուսական ՏԱՍՍ լրատվականին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հնարավոր է՝ հարցեր լինեն, որոնցից ես տեղյակ չլինեմ, ուստի, երկու նախագահների հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկատվությունը ես ոչ կարող եմ հաստատել, ոչ հերքել»,- նշել է Պեսկովը։