Պեսկովը մեկնաբանել է Զելենսկու մասին Թրամփի արտահայտությունները

Վլադիմիր Զելենսկին բազմիցս անպատշաճ հայտարարություններ է արել պետությունների ղեկավարների հասցեին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ ոչ մի նախագահ նման վերաբերմունք չի հանդուրժի։

«Զելենսկին անպատշաճ հայտարարություններ է անում պետությունների ղեկավարների մասին: Նա դա արել է բազմիցս: Իհարկե, ոչ մի նախագահ չի հանդուրժի իր նկատմամբ նման վերաբերմունքը», – ասել է Պեսկովը Պավել Զարուբինին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հռետորաբանությունը Զելենսկու նկատմամբ:

 

Share This