Պեսկովը գնահատել է ուկրաինական բանակցային խմբի կազմում հնարավոր փոփոխությունները
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի բանակցային խմբի կազմում հնարավոր փոփոխությունների մասին լուրերը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նա ընդգծել է, որ բանակցությունների հարցում «բոլոր նրբությունները կարևոր են»։Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը «աշխատում է»՝ ապահովելու, որ Մոսկվայի հետ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա «որքան հնարավոր է շուտ»։