ՊԵԿ նախագահն աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն
Այսօր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն և մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող Կապան քաղաքի մաքսային հսկողության տարածք, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Այցի ընթացքում ՊԵԿ նախագահն առանձնակի ուշադրություն է դարձրել տրանսպորտային միջոցների և բեռների մաքսային հսկողության կազմակերպման գործընթացներին, որի շրջանակներում կարևորել է մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերը՝ ընդգծելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը:
Մաքսային հսկողության տարածքում շրջայցի ժամանակ Ռուստամ Բադասյանը ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։