Պարզ ու արդյունավետ դիմակներ ձեռքերի նուրբ մաշկի երիտասարդությունը պահպանելու համար․ 6 բաղադրատոմս

Ձեռքերի մաշկը շատ բարակ է, նուրբ ու խոցելի, ինչի հետևանքով էլ ծերացման առաջին նշանները հաճախ առաջին հերթին ի հայտ են գալիս հենց ձեռքերին։ Սա պայմանավորված է նրանով, որ լվացող միջոցները, անբարենպաստ եղանակային պայմանները, սխալ սննդակարգը, վատ խնամքն ու կոշտ ջուրը խիստ բացասաբար են անդրադառնում ձեռքերի մաշկի վրա, իսկ նման անբարենպաստ ազդեցության հետևանքով մաշկը շատ ավելի արագ է ծերանում և պատվում է տարիքային պիգմենտային հետքերով ու կնճիռներով։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ճիշտ սնուցել և խոնավացնել ձեռքերի նուրբ մաշկի, ինչի համար կիրառվում են տարատեսակ քսուքներ ու դիմակներ։ Ներկայում գոյություն ունեն ձեռքերի խնամքի բազմաթիվ պատրաստի միջոցներ, սակայն շատ հաճախ դրանք պարունակում են ագրեսիվ քիմիական տարրեր, ինչը հանգեցնում է էլ ավելի լուրջ խնդիրների զարգացման։ Բացի այդ, նման միջոցները հաճախ բացարձակ անարդյունավետ են լինում և բավական թանկարժեք, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանցից և կիրառել շատ ավելի օգտակար ու հասանելի բնական միջոցներ։

Բարեբախտաբար բնությունը տվել է մարդկությանն անհրաժեշտ բոլոր բաղադրիչները ցանկալի արդյունքին հասնելու համար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բնական միջոց, որոնք կօգնեն սնուցել ձեռքերի մաշկն անհրաժեշտ սննդարար նյութերով ու ինչպես հարկն է կխոնավացնեն այն՝ ազատելով չորությունից ու դարձնելով մաշկն ավելի նուրբ ու խնամված։ Այս միջոցները պարունակում են միայն բնական բաղադրիչներ, ուստի չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ ու կողմնակի բարդություններ և օգնում են հասնել ցանկալի արդյունքին շատ կարճ ժամանակահատվածում։

  • 1 ձվի դեղնուցը, 1 ճաշի գդալ մեղրը և 1 թեյի գդալ վարսակի ալյուրը լավ խառնել, ստացված զանգվածը քսել ձեռքերին, այնուհետև կտորից ձեռնոց դնել և թողնել ամբողջ գիշել։ Այս արդյունավետ բնական դիմակն օգնում է հեշտությամբ ազատվել մաշկի չորությունից ու մանր կնճիռներից։
  • 2 միջին չափի կարտոֆիլը խաշել, ավելացնել մի փոքր կաթ, այնուհետև տրորել ու ոչ շատ թանձր խյուս դարձնել։ Ստացված զանգվածը հարկավոր է քսել ձեռքերի մաշկին ու թողնել 2-3 ժամ։ Այս դիմակը շատ արդյունավետ է ձեռքերի ծերացող մաշկին թարմություն ու երիտասարդություն հաղորդելու համար։
  • Վարսակի փաթիլները սրճաղացով մանրացնել և ավելացնել մի փոքր ջուր մինչև ստացվի բավական ծորուն խյուսանման զանգված։ Այս զանգվածին ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր ու մի քանի կաթիլ ձիթայուղ, լավ խառնել, այնուհետև քսել ձեռքերին և թողնել կես ժամ։ Այս բնական միջոցն օգնում է պահպանել ձեռքերի մաշկի երիտասարդությունն ու թարմությունը։
  • 1 ճաշի գդալ օսլան լուծել 1 լիտր գոլ ջրում, այնուհետև ձեռքերն ընկղմել ստացված լուծույթի մեջ ու պահել 15 րոպե։ Այս պրոցեդուրայից հետո մաշկին հարկավոր է անպայման սնուցող նրբաքսուք քսել։ Այն շատ արդյունավետ է ձեռքերի կոշտացած մաշկը խնամելու և մանր ճաքերից ու կոշտուկներից ազատվելու համար։
  • Հալվեի տերևի կոշտ հատվածները հեռացնել, այնուհետև դրա պտղամիսը մանրացնել ու խյուս դարձնել, ավելացնել նույն քանակությամբ քերիչով մանրացրած թարմ վարունգ և լավ խառնել։ Ստացված դիմակը քսել ձեռքերի մաշկին և թողնել կես ժամ։ Այս դիմակն օգնում է պահպանել ձեռքերի մաշկի երիտասարդությունն ու թարմությունը։
  • Կաղամբի տերևն ու 1/2 հասած բանանը կոտորակիչով լավ մանրացնել, այնուհետև ավելացնել մեկ ճաշի գդալ բարձր յուղայնությամբ սերուցք և լավ խառնել: Ստացված դիմակը քսել ձեռքերին ու թողնել 20 րոպե։ Այս բնական միջոցը շատ արդյունավետ է մաշկի թարմությունն ու գեղեցկությունը պահպանելու համար։

 

Share This