Պարեկները կոկաինի իրացման դեպք են բացահայտել

Դեկտեմբերի 12-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու դեպք բացահայտվեց:

Ոստիկանությունից հայտնում են, որ երեկոյան Հրազդանի կիրճում շրջայցի ժամանակ ոստիկանները կասկածելի երիտասարդի էին նկատել և, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Բերման ենթարկվածը Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ էր` 23-տարեկան: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 8 փաթեթ սպիտակ փոշենման զանգված, գաղտնի փականով դանակ, ատրճանակի նմանվող առարկա, որը կրակայրիչ էր։

Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը կոկաին է, որը երիտասարդը իրացնում էր Տելեգրամ կայքի միջոցով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բերման ենթարկված անձը ձերբակալվել է:

Հանգամանքները պարզվում են։                                                                                                                                  https://www.youtube.com/watch?v=z7V6LFe7WAM&feature=emb_logo

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )