Պատգամավորն ասում է, որ Ուկրաինան տասնյակ մահափորձեր է իրականացրել Զապորոժիայի մարզում

Հակամարտության  սկզբից ի վեր Ուկրաինայի հատուկ ծառայությունները մոտ 50 մահափորձ են իրականացրել Զապորոժիայի շրջանում։ Այս մասին հայտնել է Տարածաշրջանային Օրենսդիր ժողովի պատգամավոր Մաքսիմ Զուբարեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

 

«Նրանց դուր չի գալիս, որ մարդիկ, ովքեր այժմ գտնվում են Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում, զանգում են իրենց հարազատներին և իմանում, թե ինչպես է ընթանում կյանքը, նրանք (ուկրաինական իշխանությունները – խմբ.) չեն ցանկանում, որ իրենց ասեն, որ այստեղ ամեն ինչ լավ է»,- պարզաբանել է նա։

Պատգամավորը հավելեց, որ ինքն է ուկրաինական հատուկ ծառայությունների մահափորձի զոհ։ Նրա մեքենան պայթեցվել է 2023թ. Պատգամավորը կորցրել է ոտքը և ստացել բազմաթիվ վնասվածքներ։

Բացի այդ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը շարունակում են հարվածներ հասցնել Ռուսաստանի շրջանների քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում սիմետրիկ պատասխան տալու՝ կապված Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին շարունակվող հարվածների հետ։

Դիվանագետն ընդգծել է, որ Կիևն իր գործողություններով ցույց է տալիս բանակցելու իր անկարողությունը։

Թարգմանությունը՝ Lurer.com-ի

Share This