Պապոյանը Բեռլինում մասնակցում է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Բեռլինում մասնակցում են Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովին (GFFA)։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

GFFA-ն միջազգային համաժողով է, որի ընթացքում քննարկվում են գլոբալ գյուղատնտեսության և պարենային քաղաքականության ապագայի հիմնական խնդիրները: Այն ամեն տարի անցկացվում է Բեռլինում միջազգային «Կանաչ շաբաթ»-ի (Grüne Woche) ընթացքում։ GFFA-ն կազմակերպվում է Պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարարության (BMEL) կողմից՝ Messe Berlin-ի հետ համագործակցությամբ:

Share This