Պայթյուն գազի արտահոսքից, կա երկու զոհ
ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքից պայթյուն է որոտացել բնակարաններից մեկում՝ գազի արտահոսքի պատճառով։ NBC10 Philadelphia –ի փոխանցման համաձայն, կա երկու զոհ։ Դեպքը տեղի է ունեցել քաղաքի հարավային թաղամասերից մեկում։ Պայթյունին հաջորդել է հրդեհը։ Կրակը տարածվել է երկու բազմաբնակարանների ներքին երկու հարկերում։ Մի քանի մարդ էլ ստացել է վնասվածքներ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Չի բացառվում, որ բազմաբնակարանում պայթյունի հետեւանքով փլված հատվածներում լինեն մարդիկ։
