Չինաստանն ուսումնասիրում է առևտրային բանակցությունների պատրաստակամության մասին ԱՄՆ-ի հայտարարությունները
Չինաստանի իշխանությունները ուսումնասիրում են երկկողմ բանակցություններ վարելու իրենց պատրաստակամության վերաբերյալ Միացյալ Նահանգների հայտարարությունները։ Դրա մասին հայտարարել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Առևտրի նախարարությունից։
Առևտրի նախարարությունում հիշեցրել են, որ ամերիկացի պաշտոնյաները բազմիցս արտահայտել են Պեկինի հետ բանակցություններ վարելու պատրաստակամությունը՝ առևտրային սակագները քննարկելու համար։ «Միացյալ Նահանգները վերջերս շահագրգիռ կողմերի միջոցով Չինաստանին հաղորդագրություններ է ուղարկել՝ հայտնելով Չինաստանի հետ բանակցություններ սկսելու իր պատրաստակամությունը,-ասված է Առևտրի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ -Չինաստանն այժմ ուսումնասիրում է դա»,-հավելել են գերատեսչությունում։
«Չինաստանի դիրքորոշումը հետևողական է. եթե պետք է պայքարենք, կպայքարենք մինչև վերջ։ Եթե երկխոսություն անհրաժեշտ է, դռները բաց են»,-ասված է հայտարարության մեջ։