Չինաստանը կոչ է անում Ուկրաինայում հակամարտությունը լուծել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության միջոցով

ԱՄՆ-ի և Ռուսաստանի կառավարությունները չեն կարողանա կարգավորել ուկրաինական ճգնաժամը, եթե խոսեն միայն հրադադարի մասին՝ չվերացնելով հակամարտության բուն պատճառը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի համալսարանի պրոֆեսոր Լի Հայդոնը, նրա խոսքերը մեջբերում է Global Times-ը։

«Ուկրաինական ճգնաժամն ընդամենը եվրոպական անվտանգության ավելի լայն խնդրի ախտանիշ է»,- ասել է նա։

Հայդոնի կարծիքով, հակամարտության բուն պատճառը Եվրոպայում «ՆԱՏՕ-ի չափից ավելի գերիշխանությունն ու ընդլայնումն է», իսկ հրադադարը չի օգնի լուծել ուկրաինական ճգնաժամը։ Նա հավելել է, որ չինական կողմը հասկանում է, որ երկխոսության միջոցով կարգավորման հասնելը «շատ դժվար է»։

Share This