Չինաստանը լուծումներ է սպասում Ուկրաինայում կայուն խաղաղություն ապահովելու համար

Չինաստանը լուծումների է սպասում Ուկրաինայում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով փետրվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը, ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չինաստանն աջակցում է ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր ջանքերին և ակնկալում է կողմերի որոշումները, որոնք կապահովեն կայուն խաղաղություն և հաշվի կառնեն փոխադարձ մտահոգությունները», – մեջբերում է գործակալությունը դիվանագետի խոսքերը։

Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ Սպիտակ տանը։ Բանակցությունների ընթացքում կողմերի միջև ծագել են տարաձայնություններ, որոնք վերաճել են վիճաբանության։ Նրանց հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքանյութերի մասին համաձայնագրի ստորագրումը չի կայացել։ Այնուհետ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին անհարգալից վերաբերմունք է դրսևորել Միացյալ Նահանգների նկատմամբ և չի ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ուկրաինական հակամարտությունը։

Share This