Չինական էլեկտրական ավտոմեքենան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Չինական Roewe D6 էլեկտրական սեդանը վառելիքի արդյունավետության ռեկորդ է սահմանել։ Նոր մոդելի ձեռքբերումը, որը նոր է պատրաստվում դուրս գալ չինական շուկա, արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Էլեկտրական ավտոմեքենան ընթացել է Ցինհայ-Տիբեթ ճանապարհով՝ 100 կիլոմետրում ծախսելով ընդամենը 9,125 կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Երթուղին հեշտ չէր. այն անցնում էր ծովի մակարդակից չորս հազար մետր բարձրության վրա, 5231 մետր բարձրության վրա գտնվող Թանգուլայի լեռնանցքով և Կունլուն լեռով: Ճանապարհին էլեկտրական ավտոմեքենան հայտնվել է ձնաբքի մեջ, իսկ օդի ջերմաստիճանն իջել է մինչև -12 աստիճան ըստ Ցելսիուսի։

Roewe D6-ը գրեթե 4,8 մետր երկարությամբ սեդան է՝ 2,75 մետր անվաբազայով, որը միայն աննշան է զիջում Toyota Camry-ին, գրում է motor.ru-ն։ Մոդելը լիովին էլեկտրական է և որպես ստանդարտ համալրված է առջևի առանցքի մեկ էլեկտրական շարժիչով՝ 129 ձիաուժ հզորությամբ։ Մարտկոցի հզորությունը 42,8 կվտ/ժամ է, և դա բավարար է մեկ լիցքավորմամբ՝ 450 կիլոմետր հաղթահարելու համար։ Կա նաև «ավագ» տարբերակ՝ 143 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով և մինչև 520 կիլոմետր հեռահարություն ապահովող 53,9 կՎտ հզորությամբ մարտկոցով: Տրված է նաև աերոդինամիկ դիմադրության՝ 0,27 կազմող գործակիցը։

Փորձարկումը, որին մասնակցել է էլեկտրական ավտոմեքենան, տևել է հինգ օր։ Ավտոմեքենան մեկնարկել է Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի Լհասա քաղաքից և ավարտվել Ցինհայ նահանգի Սինինգ քաղաքում։

Սա Roewe մակնիշի (ապրանքանիշը պատկանում է SAIC-ին) առաջին մոդելը չէ, որն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում։ 2024 թվականին D7 սեդանը ռեկորդ սահմանեց՝ ճանաչվելով գոյություն ունեցող ամենաերկար հեռահարության հիբրիդը։ D7-ը, որը համալրված է լիցքավրվող ուժային համակարգով, կարողացել է անցնել 2208 կիլոմետր, այն դեպքում, երբ տեխնիկական անձնագրում նշված էր 1400 կիլոմետրը:

Չինաստանի ուղևորատար ավտոմեքենաների ասոցիացիայի տվյալներով՝ Roewe-ն 2024 թվականին վաճառել է 197 հազար 948 ավտոմեքենա, երբ նպատայային ցուցանիշով նախատեսված էր 200 հազար նմուշ վաճառել:

Share This