«Չթողնես, որ ասեն՝ դու թագավոր ես, թագավոր կմնաս»․ Միքայել Սրբազանը՝ Վարդան Ղուկասյանին
Ինչպես հայտնել ենք, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությանը ներկա է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ով իր շնորհավորական խոսքում նշեց, որ 20 տարի է չի մասնակցում երդմնակալության արարողություններին, սակայն այսօր, առանց որևէ պայմանի, հարկ է համարել ներկա գտնվել․ «Ես ու Վարդան Ղուկասյանը, լինելով բնավորությամբ շատ տարբեր, հակառակ, կարողանում ենք կարևոր հարցերի շուրջ համագործակցել։ Մեր համագործակցության լավագույն պտուղը ձեր առջև կանգնած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որի վերակառուցման առյուծի բաժինը պարոն Ղուկասյանին է պատկանում, ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը «Իբրև պատգամ ավգանու անդամներին ասում եմ՝ օգնեք պարոն քաղաքապետին, որպեսզի կարողանա իր գործունեությունը ծավալել։ Եղեք տարբեր, հակառակվեք, քննադատեք, բայց գործի մեջ եղեք համագործակցական, լծակից, օգնե՛ք։ Սա բացականերին առավել է վերաբերվում»,- ասաց Սրբազանը։ |