Չեչնիայում արգելափակել են Telegram-ը. Մանրամասներ

Չեչնիայում և Դաղստանում Telegram մեսենջերի արգելափակումն անհիմն է և իռացիոնալ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ախմեդ Դուդաևը։
«Կոչ ենք անում վերանայել այս որոշումը՝ հաշվի առնելով, որ մարզի բնակիչներն ունեն տեղեկատվություն ստանալու և տարածելու նույն իրավունքը, ինչ մեր երկրի մյուս քաղաքացիները»,- գրել է նա։
Դուդաեւի խոսքով, առանձին սադրիչների գործունեության պատճառով ցանկացած հարթակ արգելափակելը իռացիոնալ է։
Մարտի 8-ին Դաղստանի թվային զարգացման նախարար Յուրի Գամզատովը հայտարարեց, որ Չեչնիայում և Դաղստանում արգելափակվել է Telegram մեսենջերը՝ հանուն տեղեկատվական անվտանգության։ Նրա խոսքով՝ հանրապետությունների արգելափակման որոշումը կայացվել է դաշնային մակարդակով՝ 2023 թվականի հոկտեմբերի 29-ին Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգություններից հետո։ Այն ժամանակ, ենթադրաբար, ծառայությունից օգտվել են անկարգությունների մասնակիցները։ Պաշտոնյան նշել է, որ մեսենջերն ապագայում կարող է ապաշրջափակվել, եթե «սպառնալիքներն անհետանան»։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի