Չեխիայում ՀՀ դեսպանը հանդիպել է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և սենատորների հետ
Հունվարի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց Չեխիայի Խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի՝ Չեխիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և սենատորների հետ Ամանորյա ավանդական հանդիպմանը:
Նույն օրը դեսպանը ներկա գտնվեց Չեխիայի ԱԳՆ-ում կազմակերպված Ամանորյա ավանդական ընդունելությանը:
