Չեզարե Պրանդելին կարող է վերադառնալ Ֆիորենտինա

Իտալացի հայտնի մասնագետ Չեզարե Պրանդելին մոտ է «Ֆիորենտինան» գլխավորելուն, տեղեկացնում  է Corriere dello Sport-ը:

Թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ջուզեպե Յակինին շուտով կլքի իր զբաղեցրած պաշտոնը ՝ անբավարար արդյունքներ ցուցադրելու համար:

Հիշեցնենք, որ Պրանդելիի գլխավորած վերջին ակումբը «Ջենոան» էր: Փորձառու մասնագետը 2005-10 թվականների արդեն մարզել է «Ֆիորենտինան»:

Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ֆիորենտինան» զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )